Մատչելիության հղումներ

Աշնանը Հայաստանում ԱՊՀ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն


ԱՊՀ հակաահաբեկչական զորավարժություն, արխիվ
ԱՊՀ հակաահաբեկչական զորավարժություն, արխիվ

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները աշնանը Հայաստանում հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով՝ «Արարատ-Հակաահաբեկչություն -2019» զորավարժությունները պայմանականորեն ուղղված կլինեն վառելիքաէներգետիկ համալիրներում ահաբեկչության կանխմանը:

«Ներկայացվում է ծայրաստիճան անհավանական սցենար, որ Հայաստանի տարածք կարող են ներթափանցել խոշոր ահաբեկչական կազմավորումներ, սակայն քնած բջիջների կողմից սպառնալիքը վառելիքաէներգետիկ համալիրների նկատմամբ, գտնվում է պետության հատուկ ծառայության ուշադրության կենտրոնում» ,- նշել է Նովիկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG