Մատչելիության հղումներ

Մահացել է Երկրորդ աշխարհամարտի ավարտը խորհրդանշող լուսանկարի հերոսը


«Համբույրը Թայմս Սքվերում» լուսանկարը
«Համբույրը Թայմս Սքվերում» լուսանկարը

95 տարեկանում մահացել է Երկրորդ աշխարհամարտի ավարտը խորհրդանշող «Համբույր Թայմս Սքվերում» հայտնի լուսանկարի հերոս Ջորջ Մենդոնսան:

Լուսանկարն արվել է 1945 թվականի օգոստոսի 14-ին, երբ ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը հայտարարեց Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին: Լուսանկարում նավաստի Մենդոնսան համբուրում է ատամնաբույժի օգնական Գրետա Ցիմեր Ֆրիդմանին, ով հետագայում դարձել է իր կինը: Ամուսինները համատեղ ապրել են 70 տարի:

Շուրջ կես դար երեք տասնյակից ավելի ամերիկացիներ պնդել են, որ իրենք են լուսանկարի հերոսը: Ֆրիդմանի և Մենդոնսայի ինքնությունը լուսանկարում վերջնականապես հաստատվել է մի քանի տարի առաջ՝ դեմքի ճանաչման հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG