Մատչելիության հղումներ

Իրանում անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ 6 մարդ է ձերբակալվել


Իրան, Սիստան և Բալուջիստան նահանգ, 13-ը փետրվարի, 2019թ․
Իրան, Սիստան և Բալուջիստան նահանգ, 13-ը փետրվարի, 2019թ․

Իրանը հայտարարել է, որ 6 մարդու է ձերբակալել անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ երեք տասնյակ զինծառայող:

Հեղափոխության պահապանների կորպուսը երեկ հայտարարել է, որ Սարավան և Խաշ քաղաքներում 150 կիլոգրամ պայթուցիկ և 600 կիլոգրամ «պայթուցիկ նյութեր» են առգրավվել, ինչպես նաև զենք և զինամթերք:

Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածները «պատրաստել և ուղղորդել էին» հարձակման ժամանակ օգտագործված մեքենան, օժանդակել ահաբեկչական գործողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG