Մատչելիության հղումներ

Իրանը հանրությանը նոր ժամանակակից սուզանավ է ներկայացրել


«Ֆաթեհ» սուզանավը
«Ֆաթեհ» սուզանավը

Կիրակի օրն Իրանի Զինված ուժերը հանրությանն են ներկայացրել սեփական արտադրության նորագույն սուզանավը, որի զինանոցում նաև բալիստիկ հրթիռներ կան:

«Ֆաթեհ»` թարգմանաբար «Հաղթական», կոչվող սուզանավն առաջին անգամ լայն հանրությանը ցուցադրվել է Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար-Աբաս նավահանգստում` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ:

«Սուզանավի սպառազինության մեջ եմ մտնում ստորջրյա ինքնաշարժ ականներ և հթրիռներ, որոնք կարող են արձակվել նաև լիովին սուզված վիճակից», - հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Պաշտոնական Թեհրանի պնդմամբ, Իրանում արտադրված բալիստիկ հրթիռների հեռահարութունը հասնում է 2 հազար կիլոմետրի, ինչը հնարավորություն է տալիս խոցել Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմակայանները և Իսրայելի ողջ տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG