«Ամերիկացիները կմատնեն այն բոլոր ուժերին, որոնք վստահում են իրենց», - դիմելով Միացյալ Նահանգների հետ համագործակցող խմբավորումների անդամներին, նախևառաջ Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական ուժերին՝ հայտարարել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք դիմում ենք այն խմբավորումներին, որոնք իրենց հույսերը կապել են ամերիկացիների հետ. ամերիկացիները ձեզ չեն պաշտպանի: Դուք ամերիկացիների աչքի լույսը չեք: Դուք ամերիկացիների գրպանում եք, որպես գործիք ապագա առևտրում: Ավելին՝ այդ առևտուրն արդեն իսկ մեկնարկել է: Եթե դուք պատրաստ չեք դիմադրության, սեփական երկիրը պաշտպանելուն, ապա կդառնաք օսմանների ստրուկը: Ձեզ կարող է պաշտպանել միայն ձեր իսկ կառավարությունը: Ձեզ կարող է պաշտպանել Սիրիայի արաբական բանակը», - հայտարարում էր Բաշար Ասադը Դամասկոսում հնչեցրած ելույթում։