Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնության հերթական մասնաբաժինն է ուղարկում Կոլումբիա


Միացյալ Նահանգները Կոլումբիա է ուղարկել հումանիտար օգնությամբ բեռնված ևս մեկ օդանավ, որը նախատեսված է Վենեսուելայի համար:

Հաղորդվում է, որ սննդամթերքով, դեղորայքով բեռնված օդանավը վայրեջք է կատարել Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին: Սա վերջին շրջանում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ հումանիտար օգնությունն է, առայժմ հստակ չէ՝ արդյոք այդ բեռները կհասնեն Վենեսուելա, որի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը Վաշինգտոնը չի ճանաչում։

Ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, որին Միացյալ Նահանգները ճանաչել է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, հայտարարել է, որ մտադիր է մինչև փետրվարի 23-ը հասնել օգնությունը ստանալուն: Ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես, մտադիր են հավաքվել սահմանի մոտ և համոզել զինվորականներին բացել սահմանն ու թույլ տալ այդ օգնությունը մտցնել երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG