Մատչելիության հղումներ

Ալբանիայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են վարչապետի հրաժարականի պահանջով


Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, արխիվ
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, արխիվ

Տիրանայում ցուցարարները ժամեր շարունակ անկարգություններ են իրականացրել երկրի կառավարության ղեկավարի նստավայրի մոտ, շշեր և պայթուցիկներ նետել կառավարական շենքի ուղղությամբ:

Վրդովված քաղաքացիները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: Բողոքի ցույցերի պատճառը կառավարության ղեկավարի՝ Ալբանիայի մայրաքաղաքի շրջակայքում արագընթաց մայրուղի կառուցելու պլաններն են, որոնց պատճառով ապամոնտաժման վտանգի տակ են հայտնվել բազմաթիվ տներ:

Երկրի ընդդիմությունը պնդում է, որ ավտոմայրուղու շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր և սխեմաներ է պարունակում: Ալբանացիների կասկածներն ու ճնշումները ստիպել են երկրի տրանսպորտի նախարարին հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG