Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում եվրոպացի գործընկերներին «ընդունել» ԻՊ զինյալներին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և մյուս եվրոպական երկրներին «ընդունել» և դատարանին հանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 800 զինյալներին, որոնք, ինչպես հաղորդվում է, գերեվարվել են Սիրիայում ամերիկյան զինվորականների և դաշնակիցների կողմից:

Ինչպես Թրամփը գրել է Թվիթերում՝ հակառակ դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն ազատ արձակել նրանց, իսկ նրանք կարող են ԵՄ-ի երկրներ վերադառնալ ինչպես ազատ մարդիկ և հետգայում էլ շարունակել ահաբեկչական գործունեությունը:

Թրամփի գրառումից պարզ չէ՝ արդյոք գերեվարված ջիհադիստները եվրոպական երկրների քաղաքացիներ են։ Սակայն հայտնի է, որ «ԻՊ»-ի շարքերում կային ԵՄ-ի հարյուրավոր քաղաքացիներ: Հատուկ ծառայությունները վստահ են, որ նրանց մի մասը այսպես կոչված «խալիֆայության» պարտությունից հետո վերադարձել է Եվրոպա:

Նախօրեին Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացել է միայն մեկ բնակավայր, որն առաջիկայում կազատագրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG