Մատչելիության հղումներ

Մոսկովյան դատարանը ամերիկացի ֆինանսիստին կալանավորելու որոշում է կայացրել


Մոսկովյան դատարանը որոշել է մինչև ապրիլի 13֊ը կալանավորել խաբեբայության համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ, «Բերինգ Վոստոկ» ներդրումային հիմնադրամի կառավարիչ Մայքլ Քալվիին։

Փետրվարի 16֊ին կայացած դատական նիստում Կալվին, ով մեղադրանքը չի ընդունում, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախաքննության հետ և միջնորդել է իր նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, սակայն Բասմանի դատարանը չի բավարարել այն։

Ամերիկացի ֆինանսիստի դեմ մեղադրանքի հիմքում ընկած է «Բերինգ Վոստոկ»֊ի և «Վոստոչնի բանկի»֊ի բաժնետերերի միջև տարիներ շարունակվող վեճը։ «Բերինգ Վոստոկը» հանդիսանում է «Վոստոչնի բանկ»֊ի բաժնետոմսերի 52.5 տոկոսի սեփականատերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG