Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների հետ։
«Իրանը պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պահպանելու համար», ֊ փետրվարի 17֊ին հայտարարել է Ռոհանին՝ հանդես գալով իրանական հեռուստատեսությամբ։
Տարածաշրջանային հակառակորդներ Իրանը և Սաուդյան Արաբիան հակամարտ կողմերի են պաշտպանում Սիրիայի և Եմենի ներսում ընթացող քաղաքացիական պատերազմներում։
Սաուդյան Արաբիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Իրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ։ Իրանը չի բացառել, որ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների կարող է ռազմական գործողություններ ծավալել Պարսից ծոցում և արգելափակել տարածաշրջանի երկրներից նավթի արտահանումը։