Մատչելիության հղումներ

Փենսը Եվրամիությանը կոչ է անում աջակցել ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի, Վենեսուելայի հարցերում


Գերմանիա - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, 16-ը փետրվարի, 2019թ․
Գերմանիա - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, 16-ը փետրվարի, 2019թ․

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, շաբաթ օրը ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում, կոչ է արել Եվրոպական միությանը աջակցել Վաշինգտոնի կոշտ դիրքորոշմանը Իրանի հարցում, ինչպես նաև հետևել ԱՄՆ-ի օրինակին և ճանաչել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես այդ երկրի նախագահ:

«Ժամանակն է, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները դադարեն խախտել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը», - ասել է Փենսը:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի փոխնախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Ռուսաստանին ստիպում է փոխհատուցել իր քաղաքականության համար Ուկրաինայի, Սերգեյ և Յուլիա Սկրիպալների վրա Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման, ինչպես նաև Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը խախտելու հարցերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG