Մատչելիության հղումներ

Մերկելը դեմ է Ռուսաստանի և Եվրամիության միջև տնտեսական և քաղաքական կապերը խզելուն


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, 16-ը փետրվարի, 2019թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, 16-ը փետրվարի, 2019թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը շարունակում է աջակցել Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, կոչ անելով մեծացնել ջանքերը Դոնբասում խաղաղ կարգավորման հասնելու համար:

Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Մերկելը միևնույն ժամանակ ընդգծել է, որ դեմ է Ռուսաստանի և Եվրամիության միջև տնտեսական և քաղաքական կապերը խզելուն: Գերմանական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին Եվրոպան Խորհրդային Միությունից գազ էր ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG