Մատչելիության հղումներ

Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ միայն մեկ բնակավայր է մնացել


Սիրիայի ժողովրդավարական ուժերի աշխարհազորայինը «Իսլամական պետության» դեմ մարտերի ժամանակ, Դեյր էզ-Զոր նահանգի Բաղուզ շրջան, 13-ը փետրվարի, 2019թ․
Սիրիայի ժողովրդավարական ուժերի աշխարհազորայինը «Իսլամական պետության» դեմ մարտերի ժամանակ, Դեյր էզ-Զոր նահանգի Բաղուզ շրջան, 13-ը փետրվարի, 2019թ․

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացել է միայն մեկ բնակավայր, որն առաջիկայում կազատագրվի: Այդ մասին Reuters գործակալությանն ասել է Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հավաստիացրել է, թե առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի Սիրիայի տարածքում ջիհադիստներին ամբողջությամբ ոչնչացնելու մասին:

Սպիտակ տան ղեկավարը, պնդելով, որ Սիրիայում «Իսլամական պետություն»-ը պարտվել է, անցած տարեվերջին որոշել է այդ երկրի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորքը դուրս բերել: Այդուհանդերձ, Վաշինգտոնը դաշնակիցներին հավաստիացրել է, որ կշարունակի աջակցել տարածքային կորուստներից հետո Սիրիայի և Իրաքի անապատներում մնացած ջիհադիստների դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG