Մատչելիության հղումներ

Փարիզը Լոնդոնին կոչ է անում կողմնորոշվել «Բրեքզիթ»-ի հարցում և շտապել


Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազուն Լոնդոնին կոչ է արել վերջապես կողմնորոշվել «Բրեխզիթ»-ի հարցում:

«Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ արդեն ժամանակն է որոշելու՝ արդյոք նրանք ցանկանում են ընկերական ձևով, թե կտրուկ կերպով հեռանալ: Դա նրանց ընտրությունն է, բայց իրոք երեկվա դժվարին քվեարկությունը նորից ամրապնդեց անհստակ իրավիճակն՝ այն ցրելու փոխարեն: Դա միայն Բրիտանիայի ընտրությունն է, մենք նրանց ասում ենք՝ շտապեք», - ասել է նա՝ ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում:

Երեկ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի «Բրեքզիթ»-ի պլանը անհրաժեշտ ձայներ չհավաքեց:

Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալու մարտի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG