Մատչելիության հղումներ

Պուտինը ձյուդոյի մենամարտում վնասել է ձեռքի մատը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մարզասրահ է գնացել, հանդիպել բոքսի, ձյուդոյի, ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականների անդամներին:

Նա նաև գորգ է բարձրացել ու մենամարտել օլիմպիական չեմպիոն ձյուդոյիստների հետ:

66-ամյա Պուտինը ձյուդոյի ու սամբոյի սպորտի վարպետի աստիճան ունի:

Ռուսական հեռուստաընկերությունները ցուցադրել են, թե ինչպես է երկրի ղեկավարը մեկը մյուսի հետևից գետին տապալում չեմպիոններին: Սակայն, Բեսլան Մուդարովի հետ մենամարտում Պուտինը վնասել է ձեռքի մատը: Նրան տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG