Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է կառավարության ֆինանսավորումն ապահովող օրինագիծ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը փոխզիջմամբ հաստատել են ֆինանսական մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս բյուջետային միջոցներ տրամադրել կառավարության անխափան աշխատանքը ապահովելու համար՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պահանջվող գումարների։

Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ Թրամփը մտադիր է նախագծին օրենքի ուժ տալ և միաժամանակ արտակարգ դրություն հայտարարել, ինչը հնարավորություն կտա այլ աղբյուրներից միջոցներ ստանալ պատի կառուցման համար:

Դեմոկրատները պնդել են, որ արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, և խոստացել են վիճարկել այն դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG