Մատչելիության հղումներ

Մարտի 11-18-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի շաբաթը


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Մարտի 11-18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և Հայաստանի պաշտպանության նախարարության ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասներն են քննարկվել երեկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիի հանդիպման ժամանակ:

Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով:

Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ղեկավարի խնդրանքով նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած Հայաստանի մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG