Մատչելիության հղումներ

Վարչապետը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիպտական տնտեսական համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը:

Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG