Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Հայաստանի դեմ ևս 6 վճիռ է հրապարակել թեղուտցիների գործերով


Թեղուտի հանքավայրը, արխիվ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակել է 6 վճիռ, ըստ որոնց՝ Թեղուտում մոտ 10 տարի առաջ հանքարդյունաբերության նպատակով գյուղացիներին ապօրինի են սեփականազրկել: 6 ընտանիք ընդհանուր առմամբ պետությունից սեփականության իրավունքի խախտման համար որպես փոխհատուցում կստանա 70 հազար եվրո:

Հիշեցնենք, նմանատիպ գործով Եվրոպական դատարանը առաջին վճիռը կայացրել էր անցած տարվա նոյեմբերին: Թեղուտ գյուղի բնակիչ Սերոբ Օսմանյանը ևս Ստրասբուրգի դատարանի վճռով պետական բյուջեից կստանա 10 հազար եվրո:

Թեղուտցիների փաստաբան Կարեն Թումանյանն «Ազատությանն» ասաց, որ Եվրոպական դատարանի վճիռներից հետո Հայաստանում դեռ 10 տարի առաջ քննված գործերը կվերաբացվեն և կրկին անգամ քննության առարկա կդառնան: Դրանց միջոցով գյուղացիները հնարավորություն կունենան իրենց կորցրած հողատարածքների դիմաց խելամիտ փոխհատուցումներ ստանալու:

Թեղուտում հանքարդյունաբերություն իրականացրած «Թեղուտ» ՓԲԸ-ն գյուղացիների սեփական հողատարածքների դիմաց վճարել էր չնչին գումարներ՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 36-60 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG