Մատչելիության հղումներ

Փոմփեո․ ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության նոր դարաշրջան սկսել


Լեհաստան - Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդաժողովը Վարշավայում, 14-ը փետրվարի, 2019թ․
Լեհաստան - Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդաժողովը Վարշավայում, 14-ը փետրվարի, 2019թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Իրանի հարցով Վարշավայում հրավիրված միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, թե Վաշինգտոնն ուզում է «համագործակցության նոր դարաշրջան սկսել»՝ արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են Մերձավոր Արևելքի երկրները:

«Տարածաշրջանի խնդիրներից որևէ մեկը ինքն իրեն չի կարգավորվելու, մենք պետք է միասին աշխատենք՝ հանուն անվտանգության», - ասել է Մայք Փոմփեոն՝ մարտահրավերների շարքում դասելով Իրանը, Սիրիան, Եմենը:

Թեհրանն ավելի վաղ «կրկես» էր որակել այս հավաքը, որին մասնակցում են 60 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվրամիության, Ռուսաստանի ու Չինաստանի արտգործնախարարները, սակայն, հավաքին ներկա չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG