Մատչելիության հղումներ

Հայաստանում կրիպտոմայներների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինն աճել է


Հայաստանում օգտատերերի 13% համակարգիչների վրա 2018 թվականին գրանցվել են մայներների թաքնված տեղադրման փորձեր, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը։

2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։

Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017 թվականին կազմել է 6,73%, իսկ 2018 թվականին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% и 7%։

2018 թվականի ընթացքում ընկերությունը գրանցել է 5 638 828 ունիկալ օգտատերերի համակարգիչների վրա մայներների տեղադրման փորձեր։ Գրոհների ընդհանուր ծավալում մայներների բաժինը կազմել է 8,50%, իսկ Risktool տիպի ծրագերի թվում՝ 16,88։

Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

XS
SM
MD
LG