Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ի բանակցողները պատրաստվում են հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ


«Թալիբան»-ի պատվիրակությունը բանակցությունների ժամանակ, արխիվ
«Թալիբան»-ի պատվիրակությունը բանակցությունների ժամանակ, արխիվ

«Թալիբան» շարժման կողմից բանակցողները հայտարարել են, որ փետրվարի 18-ին կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ Պակիստանում՝ Աֆղանստանի խաղաղությանն ուղղված բանակցությունների շրջանակում:

Երեկ «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլա Մուջահիդն ասել է, թե հանդիպումը տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, երկու կողմերի՝ Կատարում փետրվարի 25-ին նախատեսված բանակցություններից մեկ շաբաթ առաջ:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության պաշտոնյան, մինչդեռ, հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները բանակցությունների հրավեր դեռևս չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG