Մատչելիության հղումներ

Իրանում ահաբեկչության հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել


Առնվազն 41 մարդ է զոհվել Իրանի հարավ-արևելքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը:

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել է ավտոբուսին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների էր տեղափոխում։

«Պայթյունը տեղի է ունեցել Իրանի Սիստան և Բալուջիստան կոչվող նահանգում, որը ընդհանրապես արաբ և ուրիշ թևերին հարող անջատողականներով հարուստ տարածաշրջան և նահանգ կարելի է համարել», - փոխանցեց Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը: - «41 մարդու կյանք է խլել այս պայթյունը ավտոբուսի: Պայթյունը կատարել է, ինչպես որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում, «Ջեիշ ուլ-Ադլ» կոչվող խմբավորման կողմից, որը արաբական, ավելի շուտ՝ արաբներին հարող խմբավորում է Իրանում և որը Իրանում համարում են տեռորիստական կազմակերպություն»:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն է Թվիթերում հանդես եկել և տեղի ունեցածն «ամերիկյան ձեռագիր» է համարել, ասաց լրագրողը:

«Եվ կարելի է ասել, որ նման ահաբեկչական գործողությունները գալիս են փաստելու, որ իրանական այն տեսակետը, թե ներքին ապահովության համար են իրենք ներկայանում Սիրիայում կամ Իրաքում տարբեր ուժերի տեսքով, դա բացարձակ տեղին չէ, և փաստորեն ներքին ապահովություն էլ չի կարողացել Իրանը ապահովել», - ընդգծեց Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG