Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:

Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես, համատեղ ծրագրերում տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններին, կոնկրետ նախագծերի շուրջ քայլերի իրականացմանը, ռազմական կրթության ուղղությամբ տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG