Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է նոր հանրահավաքի


«Իշխանությունները չեն կարող մեզ կասեցնել», - հայտարարել է դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին՝ Թուրանի հետ զրույցում:

«Վերջին, բազմամարդ հանրահավաքը ի ցույց դրեց մեր քաղաքացիների կամքն ու հանձնառությունը: Իշխանությունը հասկացավ՝ չնայած ճնշումներին ու լռեցման փորձերին, հասարակությունը կարող է դիմակայել ու հակազդեցություն ցույց տալ ռեժիմին», - նշել է Ջամիլ Հասանլին:

Հունվարի 19-ին հազարավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ընդդիմության դեմ ճնշումները դադարեցնելու պահանջով: Հաջորդ հանրահավքը, ըստ ընդդիմության առաջնորդի, նվիրված կլինի կոռուպցիայի դեմ պայքարին ու խնդրահարույց վարկերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG