Մատչելիության հղումներ

Բաքուն Փաշինյանին կոչ է անում չսրել իրավիճակը և խաղաղ գործընթացի նախադրյալներ ստեղծել


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար:

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը՝ պնդելով, թե այդ դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում:

«Ադրբեջանը խրախուսում է այն օգուտն ու զարգացումը, որ տարածաշրջանին կբերի հակամարտության կարգավորումը, և որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի այդ օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Բաքուն պնդել է, թե Հայաստանի պաշտոնյաների վերջին հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան՝ նպաստում խնդրի կարգավորմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG