Մատչելիության հղումներ

Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը՝ դռնբաց  


Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։

Այսօր Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը նիստը դռնփակ անցկացնելու դատարանի որոշման դեմ միջնորդություն ներկայացրեց։ Ղարագյոզյանն ասաց՝ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կմիջամտեն նիստին, դատարանը կարող է սանկցիա կիրառել և դուրս հրավիրել։

«Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը՝ հիշեցնելով՝ դահլիճում ներկա գտնվողները պարբերաբար խոչընդոտել են դատական նիստի ընթացքը և ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերել։ Դատավորը հայտարարեց՝ կաշկանդված չէ վերանայելու իր որոշումը:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավորը որոշում կայացրեց դատական նիստն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ դահլիճում հավաքված քաղաքացիները հասարակական կարգը խախտում են։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, և այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Այսօր շարունակելու է ցուցմունք տալ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ով նույնպես պատանդառվել էր զինյալ խմբի կողմից և այս գործով որպես տուժող է։

Եղիազարյանը դեռ նախորդ նիստում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես են գնդի տարածքում իրեն և Վալերի Օսիպյանին պատանդ վերցրել, «ավտոմատները դրել իրենց պարանոցին ու գունդ տարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG