Մատչելիության հղումներ

Մինսկում մեկնարկել է TUT.BY-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի գործով դատավարությունը


Մինսկում մեկնարկել է անկախ լրատվական կայքի՝ TUT.BY-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի գործով դատավարությունը, որին հետևում են մեծ թվով մարդիկ՝ հիմնականում լրագրողներ: Դատարանի դալիճում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի դեսպանատների ներկայացուցիչները:

Զոլոտովայի նկատմամբ դատավարությունը աննախադեպ է, քանի որ Բելառուսում առաջին անգամ լրագրողին քրեական պատասխանատվության են ենթարկում իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար: Սկանդալը ծագել է անցյալ տարվա ամռանը, երբ Բելառուսի մի շարք լրատվամիջոցներում խուզարկություններ և ձերբակալություններ տեղի ունեցան:

Իրավապահները պնդում են, որ TUT.BY և БелаПАН գործակալությունները առանց թույլտվության օգտվել են պետական գործակալության լուրերից: Զոլոտովան, ում ձերբակալությունը դատապարտել են միջազգային իրավապահ կազմակերպությունները, մեղադրվում է «անգործություն դրսևորելու» մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա չի խոչընդոտել իր ենթականերին, երբ վերջիններս ապօրինի ճանապարհով պաշտոնական հաղորդագրություններ են ձեռք բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG