Մատչելիության հղումներ

Դելիի հյուրանոցում հրդեհի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել


Հնդկաստան - Հրշեջները և ոստիկանները դեպքի վայրում, Դելի, 12-ը փետրվարի, 2019թ․
Հնդկաստան - Հրշեջները և ոստիկանները դեպքի վայրում, Դելի, 12-ը փետրվարի, 2019թ․

Առնվազն 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, Դելիի Arpit Palace հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 35 հոգու հաջողվել է փրկվել, մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել:

Հնդկաստանի քաղաքներում հրդեհները հաճախակի երևույթ են, պատճառը հիմնականում շենքերի անվտանգության կանոնների ոչ պատշաճ ապահովումն է: Շատ շենքերում՝ թե՛ հին, թե՛ նոր, բացակայում են հրդեհային ելքերը: Arpit Palace հյուրանոցի դեպքում, իշխանությունների տվյալներով, սեփականատերերին թույլատրվել է կառուցել քառահարկ շենք, սակայն նրանք, խախտելով պայմանագիրը, կառուցել են 6 հարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG