Մատչելիության հղումներ

Թուրքիայում ևս շուրջ հազար մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով


Զանգվածային ձերբակալություն Թուրքիայում, արխիվ

Թուրքիայի իշխանությունները ավելի քան հազար հոգու ձերբակալելու որոշում են կայացրել:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ 1112 մարդ կասկածվում է 2016 թվականին երկրում զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: CNN Turk-ի փոխանցմամբ՝ կասկածյալները հիմնականում Անկարայից են, ոստիկանությունը, սակայն, գործողություններ է իրականացնում երկրի բոլոր 76 նահանգներում:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, 150 հազար պետական ծառայողներ և զինվորականներ հեռացվել են աշխատանքից: Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձը օգտագործում է ընդդիմախոսներին և երկրում այլակարծությունը ճնշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG