Մատչելիության հղումներ

Պենտագոնի գործող ղեկավարը Իրաքում քննարկում է ամերիկյան զորքի ներկայությունը


ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահան, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահան, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը երեքշաբթի օրը ժամանել է Բաղդադ՝ Իրաքի իշխանությունների հետ քննարկելու այդ երկրում ամերիկյան զորքի ապագան:

Ակնկալվում է, որ Պենտագոնի գործող ղեկավարը Իրաքում ամերիկյան հրամանատարության հետ քննարկումներ է ունենալու նաև Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու շուրջ:

Շանահանի իրաքյան այցը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը Իրաքում «անհավանական բազա» ունի, որն ինքը մտադիր է պահպանել, քանի որ ցանկանում է «Իրանին հետևելու հնարավորություն ունենալ»:

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը, հակադարձելով Թրամփին, պնդել է, որ Սպիտակ տան ղեկավարը Բաղդադից թույլտվություն չի խնդրել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի միջոցով «Իրանին հետևելու» համար:

Իրաքում տեղակայված շուրջ 5 հազար ամերիկացի զինվորական կա՝ այդ երկրի անվտանգության ուժերին վերապատրաստելու, խորհրդատվություն և օժանդակություն ցուցաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG