Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Տոյվո Կլաարին


Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG