Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին ծննդյան օրվա կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդման՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Էլբակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG