Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել. Արծրուն Հովհաննիսյան


ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին», - գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG