Մատչելիության հղումներ

Մոլդովացի երկու օդաչուները Աֆղանստանում 3,5 տարվա գերությունից ազատ են արձակվել


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը այսօր ասել է, որ մոլդովացի երկու օդաչուները Աֆղանստանում 3,5 տարվա գերությունից հետո, փետրվարի 9-ին ազատ են արձակվել և հիմա գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Թալիբները օդաչուներին գերեվարել էին 2015 թվականին, երբ ՄԱԿ-ի հումանիտար առաքելություն իրականացնող նրանց Մի-17 ուղղաթիռը վթարային վայրէջք էր կատարել Աֆղանստանի հյուսիսում: Ուղղաթիռի անձնակազմի երրորդ անդամը սպանվել էր:

Դոդոնն ասել է, որ օդաչուներին ազատ արձակելը հնարավոր է դարձել միայն Ռուսաստանի ղեկավարության աջակցության շնորհիվ: Դոդոնը պատրաստվում է մեկնել Մոսկվա ու Քիշնև վերադառնալ օդաչուների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG