Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ


Ալբերտ Ազարյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

Վարչապետի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Ազարյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ»։

«Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG