Մատչելիության հղումներ

Բելառուսում աշակերտը դանակով սպանել է պատմության ուսուցչուհուն ու դասընկերոջը


Բելառուսում 15-ամյա աշակերտը դանակով հարձակվել է պատմության ուսուցչոհու վրա և սպանել նրան: Հարձակման արդյունքում սպանվել է նաև դասարանցիներից մեկը, վիրավորված երկու այլ աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Մինսկից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստոբցի քաղաքում: Հարձակումն իրականացրած աշակերտը փախել է դեպքի վայրից, բայց կարճ ժամանակ անց հայտնաբերվել ու ձերբակալվել է: Հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն: Բելառուսի քննչական կոմիտեն հետաքննում է միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG