Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի պատասխանատուի խոսքով` ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից հավանաբար կսկսվի «շաբաթների» ընթացքում: Միաժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելն ասել է, որ կոնկրետ ժամկետները կախված կլինեն Սիրիայում տիրող իրավիճակից։
Սիրիայում շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայող կա, որոնք աջակցում են «Իսլամական պետության» դեմ պայքարող արաբա-քրդական դաշինքին:
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների թեմայով հակասական տեղեկություններ են տարածվում, ըստ որոշ աղբյուրների՝ այն արդեն իսկ սկսվել է։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշման մասին հայտարարել է անցած տարվա դեկտեմբերին: