Մատչելիության հղումներ

«Ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը». Աննա Հակոբյան


Աննա Հակոբյան, արխիվ
Աննա Հակոբյան, արխիվ

«CityofSmyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հակոբյանը նշել է՝ քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում։

«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին: CityofSmyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»: Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, և Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար», - գրել է վարչապետի տիկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG