Մատչելիության հղումներ

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է 2020-ի նախագահական ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին


Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորեն, արխիվ
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորեն, արխիվ

Մասաչուսեթսից ընտրված ամերիկացի սենատոր Էլիզաբեթ Ուորենը շաբաթ օրը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ մասին Ուորենը հայտարարել է Մասաչուսեթս նահանգի Լոուրենս քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

«Սա պայքար է հանուն ավելի լավ կյանքի, հանուն Ամերիկայի, որտեղ երազանքները կատարվում են, հանուն Ամերիկայի, որ բոլորի համար է ստեղծված», - հայտարարում էր Ուորենը:

69-ամյա Էլիզաբեթ Ուորենը համարվում է Դեմոկրատական կուսակցության ազատական թևի ներկայացուցիչ:

Դեմոկրտական կուսակցության նախագահության թեկնածուն կընտրվի հաջորդ տարեսկզբին մեկնարկող ներկուսակցական ընտրությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG