Մատչելիության հղումներ

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը եվրոպացիներին կասկածում է Վաշինգտոնի իրանական քաղաքականությունը տապալելու փորձերի մեջ


Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենել, արխիվ
Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենել, արխիվ

«Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի` INSTEX-ի ստեղծումը, որ հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները, վկայում է եվրոպացիների` Վաշինգտոնի վարած քաղաքականության հանդեպ հարգանքի բացակայության մասին», գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում այսօր ասել է Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենելը:

Դիվանագետի խոսքով՝ եվրոպացիների գործողությունները արդյունավետ չեն և չեն նպաստում «Թրամփի դոկտրինի» իրագործմանը:

«Մենք աննախադեպ խիստ պատժամիջոցներ ենք կիրառում` միաժամանակ բանակցություններ առաջարկելով` ակնկալելով, որ այդ գործելաոճը կնպաստի որոշ պետությունների որդեգրած քաղաքականության փոփոխությանը», - նշել է ԱՄՆ դեսպանը:

Գերմանիան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ առևտրի հատուկ կառույցի՝ INSTEX-ի ստեղծման մասին հայտարարեցին հունվարի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG