Մատչելիության հղումներ

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի


Փրկարարները փլուզված շենքի տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացնում, 7 փետրվարի, 2019թ․
Փրկարարները փլուզված շենքի տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացնում, 7 փետրվարի, 2019թ․

Ստամբուլում փետրվարի 7-ին բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին հայատարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն` հավելելով, որ վիրավորների թիվն այս պահին 14 հոգի է կազմում:

Թուրքական աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Ստամբուլի Քարթալ թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի փլուզման պատճառներն առայժմ չեն հստակեցվել:

Շաբաթ օրը փլուզման վայր է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Կատարվածցի մենք բազմաթիվ դասեր ունենք քաղելու», - նշել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG