Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

«Պաշտոնական Թեհրանը պատրաստ է համագործակցել Լիբանանի նոր կառավարություն հետ` աջակցություն տրամադրելով բոլոր ոլորտներում», Բեյրութ կատարած այցի մեկնարկին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտգործնախարարն օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ ժամանում է Լիբանան երկրի նոր կառավարության ձևավորումից հետո:

Լիբանանի կառավարությունը ձևավորվեց անցած շաբաթ` ինն ամիս տևած ներքաղաքական ճգնաժամից հետո: Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» շարժումը Լիբանանի նորանշանակ կառավարության կազմում 3 նախարար ունի: Քաղաքական այս ուժը հանդես է գալիս Իրանի հետ համագործակցության սերտացման օգտին` կոչ անելով նորանշանակ կառավարության անդամներին ձեռք բերել Իրանում արտադրված հակաօդային պաշտպանության համակարգերն ինչպես նաև սերտացնել էներգետիկ համագործակցությունը Թեհրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG