Մատչելիության հղումներ

Կատաղի մարտեր Սիրիայի և Իրաքի սահմանային գոտում


Սիրիա - Դեր-Զոր, արխիվ
Սիրիա - Դեր-Զոր, արխիվ

Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող խմբավորումները նոր հարձակում են նախաձեռնել Սիրիայի և Իրաքի սահմանային գոտում` նպատակ ունենալով վերջնական հարված հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման մնացուկներին:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ այսօր առավոտյան այս շրջանում ծավալված կատաղի մարտերին «Իսլամական պեությանը» դիմակայում են առավեապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ջոկատները` ավիացիոն և հրետանային աջակցություն ստանալով Միացյալ Նահանգներից և միջազգային կոալիցիային մաս կազմող մյուս ուժերից:

«Դեր-Զորի նահանգում ընթացող մարտերը վերջին՝ վճռական ճակատամարտն են ընդդեմ «Իսլամական պետության», - հայտարարել է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG