Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մերձավոր Արևելքում ահաբեկիչները որպես կանոն զինված են արևմտյան սպառազինությամբ»


«Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական բոլոր կառույցների ձեռքում արևմտյան սպառազինություն է», ֊ այսօր Ստամբուլում թուրքական արտադրության նոր ռազմանավի շնորհանդեսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այն նույն գործիչները, որոնք սպառազինություն են մատակարարում արյան մեջ թաթախված ձեռքերով ահաբեկիչներին, անհավանական խոչընդոտներ են հարուցում, երբ գործը հասնում է այդ նույն սպառազինությունը Թուրքիա մատակարարելուն», ֊ հայտարարել է Էրդողանը:֊ «Իսլամական պետություն» խմբավորումը, «Քրդական աշխատավորական կուսակցությունը», «Ալ-Քաեդան», սոմալիական «Ալ-Շաբաբը»`բոլոր կազմակերպությունները, որոնք մահմեդականների արյուն են թափում, զինված են արևմտյան սպառազինությամբ», ֊ պնդել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG