Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Աֆղանստանում տեղակայված վրաց զինվորականներին: Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը այս մասին տեղեկացրել է ուրբաթ ուշ երեկոյան` նրա այցի ավարտին:
Վրաստանի առաջին կին նախագահը ժամանել է «Բագրամ» ռազմական օդանավակայան` հանդիպելով այստեղ տեղակայված վրացական ստորաբաժանման զինծառայողների հետ:
Աֆղանստան կատարած այցելության ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլիին ուղեկցում էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան: Բագրամից Զուրաբիշվիլին ուղևորվել է Քաբուլ, որտեղ կայացել են նրա բանակցությունները Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ: