Մատչելիության հղումներ

Բրիտանական դատարանի որոշմամբ առգրավվել է Մոլդովայի նախկին վարչապետի որդուն պատկանող 600 հազար դոլարը


Ոստիկանությունը ուղեկցում է Վլադ Ֆիլատին, արխիվ
Ոստիկանությունը ուղեկցում է Վլադ Ֆիլատին, արխիվ

Լոնդոնի դատարանը առգրավել է Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի որդու` բրիտանական բանկերում գտնվող հաշվերահարներում առկա ավելի քան 600 հազար դոլարը:

Դա տեղի է ունեցել Հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալության անցկացրած հետաքննության արդյունքում: Այս մասին հաղորդում է լոնդոնյան The Times պարբերականը:

Թերթի տեղեկություններով գումարները առգրավվել են այն բանից հետո, երբ Մոլդովայի նախկին վարչապետի 22֊ամյա որդին չի կարողացել կատարել Մեծ Բրիտանիայում 2018 թվականից գործող օրենքի պահանջը` ապացուցել իրեն պատակնող ֆինանսական միջոցների ծագման օրինականությունը:

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը պաշտոնանկ է արվել 2013֊ին: 2016֊ի հունիսին Քիշնևի դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման` կոռուպցիոն բնույթի գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG