Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանը կողմ է արտահայտվել Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին


Հունաստանի խորհրդարանը ուրբաթ երեկոյան քվեների 153 կողմ 140 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Քվեարկությանը նախորդել են մի քանի ժամ շարունակված բուռն քննարկումները, որոնց ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել օրենսդիրներին չընդդիմանալ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ֊ին: Նրա խոսքով Աթենքի և Սկոպյեի հարաբերությունների բարելավումը շահավետ է ողջ բալկանյան տարածաշրջանի համար:

«Հյուսիսային Մակեդոնիան պետք է աջակցի այլ ոչ թե ընդդիմանա տարածաշրջանում անվտանգության, համագործակցության և կայունության մթնոլորտ ձևավորելու մեր ջանքերին», ֊ նշել է Ցիպրասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG