Մատչելիության հղումներ

Կատալոնիայի նախկին ղեկավարների դատավարությունը կմեկնարկի հաջորդ շաբաթ


«Կատալոնիայի նախկին ղեկավարների դատավարությունը կմեկնարկի փետրվարի 12-ին՝ Իսպանիայի Գերագույն դատարանում, և կհեռարձակվի ուղիղ եթերում». այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ խռովության և պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ մեղադրվող կատալոնացի 12 գործիչները ձերբակալվել էին 2017-ի աշնանը կայացած անկախության հանրաքվեից հետո:

Հաջորդ շաբաթ մեկնարկող դատավարության ընթացքում որպես առանցքային ամբաստանյալ է հանդես գալու Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը: Նրա անմիջական ղեկավարը` Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, լքել է Իսպանիան և ապաստան խնդրել Բելգիայում: Պուչդեմոնը ամբաստանյալների թվում չի ընդգրկվել քանի որ իսպանական օրենսդրությամբ հեռակա կարգով դատավարություններ նախատեսված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG