Մատչելիության հղումներ

Welt am Sonntag. «Բրյուսելում հարյուրավոր չինացի և ռուս լրտեսներ են գործում»


«Բրյուսելում գործող ռուսաստանցի և չինացի լրտեսների քանակը հասել է աննախադեպ չափերի», ֊ գերմանական Welt am Sonntag պարբերականի պնդմամբ օրերս նման նախազգուշացմամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS)` նշելով, որ այս պահին Եվրամիության կենտրոնը համարվող Բրյուսելում գործում է Ռուսաստանի հետախուզական ծառայությունների 200 և չինական հետախուզության առնվազն 250 աշխատակից:

«Նրանց մեծ մասը ձևակերպված է իրենց երկրների դեսպանություններում և առևտրային ներկայացչություններում», ֊ գրում է գերմանական թերթը:

Welt am Sonntag-ի տեղեկություններով Արտաքին գործողությունների ծառայությունը խորհուրդ է տվել նաև Եվրամիության անդամ պետությունները ներկայացնող բարձաստիճան դիվանագետներին և զինվորականներին զերծ մնալ Եվրամիության կենտրոնակայանի հարևանությամբ գտնվող մի շարք սրճարաններ և ռեստորաններ այցելություններից` հավաքագրման հնարավոր փորձերից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG